30 րոպեից Ֆրանսիայի հրապարակից երթ կիրականացնենք, իսկ 19:00-ին հրավիրում ենք հանրահավաք. Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

իշպան

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ այսօր՝ ժամը 19-ին, Ֆրանսիայի հրապարակում դարձյալ հանրահավաք է իրականացվելու։

«Իսկ մինչ այդ, անհնազանդության ակցիա իրականացնող խմբերին կոչ եմ անում վերադառնալ Ֆրանսիայի հրապարակ, կես ժամից իրազեկման երթ ենք իրականացնելու», - ասաց Իշխան Սաղաթելյանը։

--00—ԼՄ