Վաղ առավոտից «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները փողոցներ են փակում․ կան բերման ենթարկվածներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Վաղ առավոտից «Դիմադրություն» շարժման ներկայացուցիչները նորից մի շարք փողոցներ են փակել։ Փակ են ոչ միայն Երևանի Կենտրոն վարչական շրջանի (Իսահակյան, Մատենադարանի հարակից փողոց, Նալբանդյան-Թումանյան խաչմերուկ), այլև՝ այլ վարչական շրջանների փողոցներ։

Ոստիկանները փորձում են բացել փակ փողոցները, կան բերման ենթարկվածներ։