Ականի պայթյունից զինծառայող է վիրավորում ստացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

զինվոր

ՀՀ ՊՆ-ից նտեղեկացնում են, որ մայիսի 17-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Հրանտի Բաբայանը:

Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Տարվում է քննություն` դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:

--00--ԱՀ