Հարկադրանքի միջոցների ֆետիշացումը մեղմ ասած աբսուրդի է հասնում. Վարդևանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Արամ Վարդևանյան

Խաչատուրով Իգորին ձերբակալելը ոստիկանի ցուցմունքի հիման վրա` ՄԻԵԴ կայուն նախադեպային իրավունքից հերթական խայտառակ շեղումն է: Առհասարակ հարկադրանքի միջոցների ֆետիշացումը մեղմ ասած աբսուրդի է հասնում: 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ 

«Վերջ չկա ապօրինություններին իրավապահների կողմից: Խաչատուրովներից ահաբեկվում են թուրքերը ու օրվա իշխանությունները հերթական սինխրոն վարքագիծն են ցույց տալիս»,- գրել է Վարդևանյանը։

--00--ԱԱ