ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանին 16.5 հազար եվրո վճարել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

sjadf.thumb (1).jpg

ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել 12 հազար եվրո վճարել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ  Արմինե Օգանեզովային, որն առավել հայտնի էր Ծոմակ անունով։ Եվս 4.5 հազար եվրո Հայաստանի կառավարությունը պետք է վճարի նրա դատական ծախսերի համար։

Եվրոպական դատարանը համարել է, որ նրա իրավունքները խախտվել են (հոդված 3՝ Խոշտանգումների արգելում  և հոդված 14՝ Խտրականության արգելում)։

1980 թ. ծնված Ա. Օգանեզովան հիմա ապրում է Շվեդիայում։ 2012 թվականին հրկիզել էին նրան պատկանող DIY ակումբը։

Ակումբը հրդեհած եղբայրներն իրենց արարքը հիմնավորել էին այսպես. «Այն դարձել էր ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հավաքատեղի, ինչը Հայաստանի համար ամոթ էր»։
2013-ին նրանք մեղավոր են ճանաչվել, նշանակվել է 2 տարվա ազատազրկում, ապա համաներմամբ ազատ են արձակվել։

Ծոմակը դիմել է ՄԻԵԴ՝ դժգոհելով, որ իշխանությունները չեն կարողացել պաշտպանել սեռական կողմնորոշման պատճառով իր նկատմամբ հետապնդումներից, հարձակումներից և սպառնալիքներից, արդյունավետ հետաքննել իր բողոքները:

--00--ՀԶ