Այսօրվա ակցիաներին 730 մարդ է մասնակցել, դրա համար ստիպված եղան 11։30 դադարեցնել դրանք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

1

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ ընդդիմության այսօրվա ակցիային մասնակցել է 730 մարդ։

Տարոն Չախոյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Առավոտյան 8։00-ից մեկնարկած ընդդիմության բողոքի ակցիաներին մասնակցել է ընդամենը 730 մարդ։

Ակնհայտ է, որ անգամ ուժերի գերլարումից հետո ցուցարարներին չի հաջողվում իրենց շուրջ համախմբել հանրության լայն շրջանակներ։ Ավելին, ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաներն ու հանրահավաքները գնալով դառնում են էլ ավելի սակավաթիվ։

Թերևս սա է պատճառը, որ ցուցարարները ստիպված եղան 11։30-ի դրությամբ դադարեցնել բողոքի ակցիաները, որոնք շատ ժամանակ ընթանում էին քաղաքացիների հետ վիճաբանություններով։
Եվ առնվազն զավեշտալի են բողոքի ակցիաների կազմակերպիչների այն պնդումները, թե իբր քաղաքն են պարալիզացրել կամ շենքեր են շրջափակել»։

--00—ԼՄ