Զբոսաշրջության նպատակով ՀՀ ներմուծված միկրոավտոբուսները սպասարկում են ոստիկաններին. Էդգար Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

հասարակական

Զբոսաշրջության նպատակով Հայաստան ներմուծված մասնավոր ընկերություններին պատկանող մի քանի տասնյակ ավտոբուսներ և միկրոավտոբուսներ սպասարկում են ոստիկաններին և ապահովվում նրանց տեղաշարժը Երևանի փողոցներում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, անդրադառնալով ոստիկաններին տեղափոխող միկրոավտոբուսներին:

Նա, մասնավորապես, նշել է. «Ժամանակին դրանցով զբոսաշրջիկներ էին գնում Շուշի, Ամարաս և Դադիվանք, իսկ հիմա դարձել են այդ ամենը թշնամուն հանձնած դավաճանի սպասավոր։

Կոչ եմ անում բոլոր զբոսաշրջային ընկերություններին և այդ ավտոբուսների և միկրոավտոբուսների սեփականատերերին այսօրվանից խզել պայմանագրերը ոստիկանության հետ և դադարեցնել նրանց ծառայություններ մատուցելը` իրենց գույքն անվնաս պահելու, իսկ հետագայում ազգայնացման հեռանկարից խուսափելու նպատակով։

Թշնամուն ծառայելը ևս թշնամություն է, որը երբեք չի ներվելու»։

--00--ԿԿ