Բռնությունը բուժաշխատողի մասնագիտական աշխատանքը կատարող անձի նկատմամբ խիստ անթույլատրելի է. ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

հասարակական

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է երեկ մասնագիտական գործունեությունն իրականացնելու ժամանակ շտապօգնության բուժաշխատողների նկատմամբ կատարված բռնության դեպքին:

«Նմանօրինակ վերաբերմունքը բուժաշխատողի մասնագիտական աշխատանքը կատարող անձի նկատմամբ խիստ անթույլատրելի է:

Բուժաշխատողների բարձր պրոֆեսիոնալիզմը, անձնուրացությունն ու կարևոր մարդասիրական առաքելությունը պետք է արժանանան յուրաքանչյուրիս բարձր գնահատականին:

Հաշվի առնելով խնդրի հանրային կարևորությունն ու նշանակությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում բացառել ցանկացած տեսակի բռնության դրսևորումներ»,- ասված է ՀՀ ՄԻՊ-ի Ֆեյսբուքի գրառման մեջ:

--00--ԿԿ

Տեսանյութեր