Հովտաշատում բախվել են BMW X5-ն ու Mercedes Sprinter-ը, ապա BMW-ն բախվել է ևս 2 մեքենայի․ կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News 

19e7884d1eb9b1151657cbb6a431a00d.jpg

Երեկ՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։50-ի սահմաններում Հովտաշատ գյուղի կենտրոնական փողոցում՝ «Գրիգ» մարկետի դիմաց, բախվել են Սիփանիկ գյուղի բնակիչ, 22-ամյա Վահե Խ-ի վարած BMW X5 և Գայ գյուղի բնակիչ, 57-ամյա Կարեն Կ-ի վարած Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Բախման հետևանքով այնուհետև BMW-ն բախվել է նշված մարկետի մոտ կայանված, Սիփանիկ գյուղի բնակիչ, 33-ամյա Ժիրայր Գ-ի վարած Mercedes մակնիշի և Սիս գյուղի բնակիչ, 41-ամյա Վալերի Ա-ին պատկանող, կայանված վիճակում գտնվող BMW մակնիշի ավտոմեքենաներին։ 

Վթարի հետևանքով Mercedes Sprinter-ի վարորդ Կարեն Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

--00--ՀԶ