Ռուսաստանն առաջինն է դեպի Վրաստան գումարային փոխանցումներով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Վրաստան ՌԴ գումար

Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ այս տարվա ապրիլին արտերկրից Վրաստան է փոխանցվել ընդհանուր առմամբ 308,104 մլն ԱՄՆ դոլար, որից 132,979 մլն դոլարը՝ Ռուսաստանից։ Ռուսաստանից դրամական փոխանցումները մեկ ամսում աճել են 392,5 տոկոսով։

Տեղեկությունը հայտնում է aliq.ge-ն և հավելում, որ մարտին Ռուսաստանից Վրաստան է փոխանցվել 27,001 մլն, փետրվարին՝ 21,944 մլն, իսկ հունվարին՝ 22,382 մլն դոլար։

2022 թվականի ապրիլին Վրաստան կատարած փոխանցումների քանակով մյուս երկները բաշխվում են հետևյալ կերպ.

Իտալիա՝ 33,396 մլն դոլար,
ԱՄՆ՝ 25,019 մլն դոլար,
Ղազախստան՝ 20, 035 մլն դոլար,
Հունաստան՝ 18,647 մլն դոլար,
Իսրայել՝ 16,206 մլն դոլար,
Գերմանիա՝ 11,968 մլն դոլար,
Թուրքիա՝ 8,103 մլն դոլար,
Ադրբեջան՝ 4,969 մլն դոլար,
Իսպանիա՝ 4708 մլն դոլար:

--00--ԱԱ