Անահիտ Ավանեսյանը զորակցություն է հայտնել ծեծի ենթարկված բուժաշխատողներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

հասարակական

Մասնագիտական պարտականությունները կատարելիս բռնության են ենթարկվել շտապօգնության աշխատակիցները. Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դատապարտում է դեպքը։

«Հերթական անգամ բռնության են ենթարկվել իրենց մասնագիտական պարտականությունները կատարող շտապօգնության աշխատակիցները: Ես և առողջապահության նախարարությունը մեր զորակցությունն ենք հայտնում բուժաշխատողներին և հույս հայտնում, որ խնդիրը կլուծվի իրավական հարթությունում` օրենքի տառին համապատասխան», - այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։

Հիշեցնենք՝ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ աշխատակիցները Երևանում մայիսի 16-ին մասնագիտական պարտականությունները կատարելիս բռնության են ենթարկվել:  Բժիշկը լուրջ վնասվածքներ է ստացել, գտնվում է հիվանդանոցում, իսկ մեքենայի վարորդի վնասվածքներն ավելի թեթև են, վերջինս այսօր դուրս կգրվի հիվանդանոցից։

--00--ԿԿ