Նախորդ շաբաթ գրանցվել է 125 արտակարգ դեպք, որից 3-ը՝ փլուզում, 17-ը՝ ինքնասպանության փորձ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

նկար

Մայիսի 9-ից 15-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 399 դեպք, որից 125-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 57 հրդեհի, 3 փլուզման, 17 ինքնասպանության փորձի դեպք, 40 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 167 կենցաղային կանչ. տուժել է 70 մարդ։

Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 16 մահ:

Արձանագրվել է թունավորման 5 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 21 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 47 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 22 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Ավելի մանրամասն

--00—ԼՄ