Բազմահազարանոց հանրահավաք Լոս Անջելեսում` հաջակցություն ՀՀ-ում սկսված «Դիմադրություն» շարժման

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
 

Լոս Անջելես ցույց

Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները կիրակի՝ մայիսի 15-ին, հավաքվել են Գլենդելում Հայաստանի հյուպատոսարանի առջև՝ իրենց համերաշխությունը հայտնելու Հայաստանում ժողովրդի «Դիմադրություն» շարժմանը. հայտնում է ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կառույցը:

Հանրահավաքից հետո ցուցարարները շարժվեցին դեպի Արցախի փողոց: Հանրահավաքի ժամանակ, քայլերթի և Արցախի փողոցումնեզրափակման ժամանակ  հավաքվածների ուղերձը հստակ էր.

•             Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, և Հայաստանը չի թուրքացվելու,

•             Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, քանի որ դա Արցախը փրկելու և Հայաստանը պաշտպանելու միակ լուծումն է,

•             իր գործողություններով, որպես Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար, Զարեհ Սինանյանը Փաշինյանի դավաճանության մեղսակիցն է,

•             Նիկոլ Փաշինյանը Հայաստանում և հատկապես Սփյուռքում չունի մանդատ՝ բանակցելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ Ցեղասպանության պահանջատիրության հաշվին,

•             Փաշինյանի կողմից ցանկացած պայմանավորվածություն չի արտացոլում Արցախի, Հայաստանի ժողովրդի և Սփյուռքի դիրքորոշումը, այդ իսկ պատճառով սին է և առ ոչինչ:

Նշենք, որ, Հայաստանում փաշինյանական թուրքամետ իշխանությունների դեմ սկսված «Դիմադրություն» շարժմանը զուգահեռ, Սփյուռքում նույնպես  պարբերաբար բողոքի ակցիաներ են անցկացվում:

--00--ԱԱ