ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Երևան քաղաքի Կիևյան փողոցում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով, 2022 թ․ մայիսի 16-ին՝ ժամը 01։40-ի սահմաններում, հիշյալ փողոցում 32-ամյա տղամարդը «Toyota» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին՝ անզգուշությամբ նրան պատճառելով մահ, որից հետո բախվել է «Mercedes» մակնիշի ավտոմեքենային։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
--00—ԼՄ