Թույլ մի տվեք, որ ձեզ խաբեն հանցագործները և խուսափեն արժանի պատժից․ Կադիրովը դիմել է Էրդողանին 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Կադիրով Էրդողան

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը դիմել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որի թիմից ավելի վաղ հայտարարել էին Ազովստալից ուկրաինացի պաշտպաններին տարհանելու պատրաստակամության մասին։

«Եթե Ռուսաստանի մուսուլմաններին տխրեցրեց այն լուրը, որ մահմեդական երկիր Թուրքիան օգնել է Ուկրաինային «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի մատակարարման հարցում, ապա պատկերացրեք, թե որքան սուր են նրանք ընկալել այն հաղորդագրությունը, որ Թուրքիան պատրաստ է տարհանել մոլեգին հակառակորդներին և իսլամը դավաճանողներին»,- Կադիրովի խոսքերն է մեջբերել minval.az-ը։

«Ես դիմում եմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ ազովցիները մարդասպաններ և անհավատներ են, որոնց այժմ ցանկանում են ձեզ ներկայացնել որպես ռուսական ագրեսիայի անմեղ զոհեր։ Թույլ մի տվեք, որ ձեզ խաբեն հանցագործները, ովքեր ցանկանում են ձեր օգնությամբ խուսափել դատից և արժանի պատժից»,- ընդգծել է նա։

--00--ԱԱ