Նախորդ շաբաթ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 17 նոր դեպք, մահ չի եղել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

նկար

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում։ Հիշեցնենք, որ COVID-19 դեպքերի վիճակագրությունը հրապարակվում է մեկ շաբաթվա կտրվածքով:

Կատարված 8934 թեստավորման արդյունքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք։ Առողջացել է 21 հիվանդ, մահվան դեպք չի արձանագրվել: Փաստացի բուժվողների թիվը 539 է։

--00—ԼՄ