Երևանի տարբեր հատվածներից այս պահի դրությամբ Ոստիկանություն բերման է ենթարկվել 21 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

f3143e7a291296dde976e619b5b792c6.jpg

Այսօր՝ մայիսի 16-ին, «Դիմադրություն» շարժման կազմակերպած ավտոերթի ժամանակ Երևանի տարբեր հատվածներից այս պահի դրությամբ Ոստիկանություն բերման է ենթարկվել 21 քաղաքացի։ Այս մասին 24News-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)։

--00--ՀԶ