Նիկոլի՛ օլիգարխներ, խելքի եկեք, թե չէ հատ-հատ պատասխան եք տալու. Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Այս պայքարը հայրենիքի համար է, հայրենիքի պայքարի համար շատ-շատերն իրենց կյանքն են տվել, մեր շատ ընկերներ հիմա բանտարկված են, հետևաբար անձրևի նման մանր-մունր խոչընդոտները երկրորդական են, և պետք է անտեսենք ու առաջ շարժվենք։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավքին իր ելույթում ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք ապրիլի 25-ից իջել ենք փողոց՝ այս իշխանությանը հեռացնելու նպատակով, իսկ սկսած մայիսի մեկից՝ ամենօրյա ռեժիմով մենք անհնազանդության ակցիաներ, հանրահավաքներ, երթեր ենք իրականացնում, շրջափակում տարբեր պետական հիմնարկներ, շենքեր։ Մենք մայիսի 1-ից գիշերում ենք այս հրապարակում»,-հիշեցրեց Սաղաթելյանը։

Նրա ձևակերպմամբ՝ աա արժանապատիվ քաղաքացիների պայքար է։ Պայքար է՝ ընդդեմ ստի, խայտառակության, պայքար է՝ ընդդեմ կապիտուլյացիայի, ընդդեմ նոր զիջումների տանելու։

Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ՀԶ