Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը և կալանավորումը եղել է ակնհայտ սադրող ձայնագրության հիման վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

9f964b065d9a4d2903b33266ed622ea4-1.jpg

Ավետիք Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը և կալանավորումը տեղի են ունեցել ակնհայտ սադրող ձայնագրության հիման վրա, որի ապացուցողական նշանակությունը և թույլատրելիությունը խիստ կասկածների տեղիք են տալիս: Այս մասին գրառում  արել ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Ընդ որում, նա երկու ամսով կալանավորվել է Քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածով նախատեսված արարքի համար, որը 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգրքով այլևս պատժելի չի լինելու:

Հետևաբար, Ավետիք Չալաբյանը պետք է անհապաղ ազատ արձակվի»,-գրել է Թաթոյանը:

--00--ՀԶ