Կոնվերս Բանկի պարտատոմսեր կարելի է ձեռք բերել նաև Մոբայլ հավելվածում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

տնտեսական

Կոնվերս Բանկի պարտատոմսերն այսուհետ հասանելի են նաև Բանկի Մոբայլ հավելվածում:  Այստեղ՝ հաշված րոպեների ընթացքում օգտատերը կարող է անցնել պարտատոմսերի գնման ողջ գործընթացը՝ արժեթղթերի հաշվի բացումից մինչև պայմանագիր: Հասանելի է նաև ամբողջ տեղեկատվությունը թողարկման մասին:

Պարտատոմսեր ձեռքբերելու համար անհրաժեշտ է Հավելվածի գլխավոր էջից մուտք գործել հայտերի բաժին՝ սեղմելով + նշանը, այնուհետև մուտք գործել «Կատարել ներդրում » էջ և հետևել հրահանգներին: 

Նշենք, որ ներկայում Կոնվերս Բանկը տեղաբաշխում է 2 մլրդ ՀՀ դրամ եւ 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով անվանական արժեկտրոնային պարտատոմսեր: Պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը համապատասխանաբար 10% և 4% է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:

Թողարկման և տեղաբաշխման մանրամասներին, Ծրագրային ազդագրի և տեղաբաշխման  վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ   https://www.conversebank.am/hy/2022issue/ հղմամբ:

Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ-ում՝ երկրորդային շուկայում շրջանառվելու համար: Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից: Պարտատոմսերից ստացված եկամուտները ազատված են հարկից և ոչ ռեզիդենտի շահութահարկից։

Պարտատոմսերի մասին հավելյալ տեղեկատվության համար կարող եք զանգահարել (374 10) 511 211 (1224), (374 10) 511 206 , (374 10) 511 247,(374 10) 511 248  կամ գրել [email protected],   [email protected]  հասցեներով:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: