Իսակովի պողոտայում ավտոմեքենաներ են բախվել, որից մեկը ՊԵԿ պաշտոնյային սպասարկող Toyota-ն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News

նկար

Մայիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ից 10։30-ն ընկած ժամանակահատվածում Իսակովի պողոտայում բախվել են մի քանի տրանսպորտային միջոց, գրում է shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն վթարված Toyota մակնիշի 009 BB 01 համարանիշի ավտոմեքենան սպասարկում է ՀՀ Պետական եկամուտների հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության պետ Արմեն Սաֆարյանին։

Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները։ Փաստի առթիվ պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում։ 

--00—ԼՄ