Եռատոնը մեզնից խլեցին. Սեյրան Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 9, 24News

Դիմադրության շարժումն ուղղված է Եռատոնը և մեր բոլոր տոները վերականգնելու համար։ Այս մասին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ 

«Պատերազմից հետո Եռատոնը կարծես խլեցին մեզնից։ Իշխանությունը ոչինչ չարեց պատերազմում հաղթելու համար, պետությունը չդրվեց ռազմական ռելսերի վրա։ Իշխանությունը դասեր չի քաղում, ու ժողովուրդը պետք է ստիպի, որ նրանք հեռանան։ Դիմադրության շարժումն ուղղված է հենց եռատոնը վերականգնելուն», - ասել է նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։