Ակբա բանկը վճարել է ավելի քան 3,3 միլիարդ ՀՀ դրամի շահութաբաժին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

տնտեսական

Ակբա բանկի տարեկան ընդհանուր ժողովի որոշմամբ բանկի բաժնետերերին 2021 թվականի ընթացքում ձևավորված շահույթից վճարվել է ավելի քան 3,3 միլիարդ ՀՀ դրամի շահութաբաժին:

2021 թվականին Ակբա բանկը Հայաստանում իրականացրել է 500,000 հատ բաժնետոմսի հրապարակային տեղաբաշխում՝ ընդհանուր 7,5 միլիարդ ՀՀ դրամ ծավալով։ Իրականացված բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումից (IPO) հետո Ակբա բանկն ունի շուրջ 5200 բաժնետեր:

Ակբա բանկի բաժնետոմսեր գնելու համար անհրաժեշտ է մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ կամ բրոքերային ծառայություններ մատուցող այլ կազմակերպություններ:

Ավելին կարող եք իմանալ invest.acba.am կայքում: 

Ակբա բանկի բաժնետոմսերը ցուցակված են Հայաստանի ֆոնդային բորսայի ամենակարևոր՝ A հարթակում: Ակբան ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 63 մասնաճյուղ, համարվում է երկրի և ֆինանսական համակարգի խոշոր գործատուներից մեկը:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: