Բենզինը կլցնեմ իմ ու էրեխեքիս վրա, կվառե՛մ․ Նիկո՛լ, ես քո հրաժարականն եմ պահանջում․ զոհվածի ծնող

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

Թուրք է նա։ Նիկոլ Փաշինյանի մասին այսպես արտահայտվեց նրա հրաժարականը պահանջող քաղաքացին, որը պատերազմում կորցրել է որդուն։

«Տարավ որդուս գլուխը կերավ։ Ո՞ւր ա իրա Աշոտիկը»,-նշեց վրդովված տիկինը, ապա անդրադառնալով Աննա Հակոբյանի կողմից զոհվածների մայրերին ընդունելությանը, նշեց․

«Տանում իրա թանգարանն ա՞ ցույց տալիս, դհոլ-զուռնայով ա՞ կանչում զոհվածների մայրերին։ Էդ Սարի Թաղի կապիկը դարձել ա Հակոբյան Աննա՞»։

Զոհվածի մայրը զգուշացնում է, որ կինքնահրկիզվի, եթե Փաշինյանը հրաժարական չներկայացնի․

«Նիկոլ, դուրս արի, թափթփուկ։ Ես եմ պահանջում՝ Ներսիսյան Տարոնի մայրը՝ քաղցկեղով հիվանդ։ Ես իմ երեխեքի հետ հրդեհել կտամ ինձ, բենզինը կլցնեմ, կվառեմ։ Մոռանում ե՞ս՝ ով ես եղել, կալանավայրերից դուրս եկար, մարդ դարձա՞ր»։

--00--ՀԶ