Պայքարի յուրաքանչյուր մասնակից հստակ ուղերձ է հասցնում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

default (1).jpg

Այսօր արդեն ողջ Հայաստանով մեկ ծայր առած ազգային-ազատագրական պայքարի յուրաքանչյուր մասնակից իր բողոքի ձայնով նաև արժանապատվության հստակ ուղերձ է հասցնում Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխին՝ հենց այն թշնամուն, որին ընդամենը մի քանի օր առաջ թվում էր, թե Հայաստանը հանձնվել է և համակերպվել բարբարոսներին պարտվելու նվաստացուցիչ մտքի հետ։ Այս մասին հայտարարել է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Երևանի և Հայաստանի մնացյալ գյուղերի ու քաղաքների փողոցներում պայքարի ելած մարդիկ հավերժական Հայաստանի սուրբ տեսլականն իրենց մտքերում և սրտերում, հենց այսօրվանից են կրկին ցանում այն Հայաստանի սերմերը, որը ոչ միայն արժանապատիվ ապրելու, այլ նաև թշնամուն կրկին ծնկի է բերելու մայր Արաքսի ափերից մինչև Մռավի սեգ լեռներ ծածանվելիք մեր սրբազան եռագույնի ստվերի տակ»։

--00--ՀԶ