Շատ ափսոս, որ Ռոբերտ Քոչարյանի որդուն Բաղրամյան պողոտայից բերման ենթարկեցին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

nka8

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

«Շատ ափսոս, որ Ռոբերտ Քոչարյանի որդուն Բաղրամյան պողոտայից բերման ենթարկեցին։ Մենք և հասարակությունը տեսնեինք, թե ի՞նչ էր անելու իրեն ուղեկցող հաստավիզ տղամարդկանց և նորանոր հայհոյանքներ հորինող կանանց հետ։

Պետք է ասեմ, որ «Ռիո Մոլից» Բաղրամյան հասած այդ խումբը ամենաագրեսիվն էր. հայհոյում էին ոստիկաններին, ագրեսիվ կերպով կոնֆլիկտի էին բռնվում վարորդների հետ։ Մի քանի տեղ միայն ոստիկանների միջամտությամբ հնարավոր եղավ կասեցնել խմբի ագրեսիվ անդամների կողմից վարորդների վրա ֆիզիկապես հարձակվելը»։

Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը բերման է ենթարկվել Մասիվի ոստիկանական բաժանմունք։

--00—ԼՄ