Երևանում հավաքին մասնակցելու համար Արցախից մեծաթիվ մեկնողների մասին լուրերը իրական չեն․ ԱՀ ԱԱԾ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

Արցախի ԱԱԾ

Արցախի ազգային անվտանգության ծառայությունից հերքում են տեղեկությունները, թե այսօր նախատեսված հավաքին մասնակցելու համար Արցախից մեծ թվով քաղաքացիներ են մեկնում Երևան։

«Այսօր տարբեր լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերի տարբեր օգտատերերի կողմից լուրեր են տարածվել այն մասին, որ իբր արցախցիները ևս մեկնում են Երևան՝ այսօր նախատեսված հավաքին մասնակցելու համար:

Թեև Արցախից Հայաստանի Հանրապետություն մեկնելու որևէ արգելք Արցախում սահմանված չէ, այդուհանդերձ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ վերջին օրերին Արցախից ՀՀ մեկնող տրանսպորտային միջոցների և անձանց թվի որևէ նշանակալի փոփոխություն չի արձանագրվել», - նշված է Արցախի ազգային անվտանգության ծառայության ֆեյսբուքյան էջում:

--00--ԱՀ