Ֆորշը միկրոինսուլտ է տարել, երգիչը շուտով հիվանդանոցից դուրս կգրվի․ «Արմենպրես»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

ֆորշ

ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Վահան Գևորգյանն (Ֆորշ) իրեն լավ է զգում, վերականգնվում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում վստահեցրել է երգչի որդին՝ Արեգ Գևորգյանը:

«Միկրոինսուլտ է եղել, որը վախենալու չի և կանցնի՝ առանց հետքեր թողնելու»,- ասել է Արեգ Գևորգյանը և հավելել, որ 2 օրից դուրս կգրվի:

Համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ երգիչ Ֆորշը սրտի կաթվածով մի քանի օր է՝ տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն:

--00—ԼՄ