Որտեղ կենաց ենք խմում՝ հակառակ պրոցեսն ա տեղի ունենում. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ուսուցիչների թիվը դպրոցից պակասում է ուղիղ այնպես, ինչպես վատ վիճակում է զինվորական կրթության ոլորտը։ Այս մասին նա հայտարարել է այսօր՝ կառավարության նիստին։

«Հետաքրքիր բան ա, բոլորս ոչ մեկ անգամ խմել ենք ուսուցիչների կենացը, բայց ուսուցիչների թիվը դպրոցներում պակասել է։ Նույն բանն էլ բանակի հետ կապված ա։ Այսինքն՝ որտեղ կենաց ենք խմում, հակառակ պրոցեսն ա։ Առաջիկայում կխոսենք նաև զինվորական կրթության մասշտաբային բարեփոխումների մասին զինվորական ոլորտում», - ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ՀԶ