Ոստիկանության բոլոր ծառայողներին պետք չէ թիրախավորել, կան մարդիկ, ովքեր առաջնորդվում են օրենքներով 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խբակցության պատգամավոր, անվտանգային հացերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Ոստիկանության բոլոր ծառայողներին անխտիր պետք չէ թիրախավորել, կան մարդիկ, ովքեր իսկապես առաջնորդվում են օրենքներով և Սահմանադրությամբ։

Պետք է ֆիքսել բոլոր նրանց, ովքեր ավելին են, քան հավաքական Նիկոլը, ովքեր ծառայություն են մատուցում ոչ թե երկրին, այլ Նիկոլին ու նրա քաղաքական խմբակին։

Այս օրերին փողոցներում, տարբեր հրապարակներում, տեսանյութերում հանդիպում են ոստիկաններ, ովքեր իրենց վարքով, պահվածքով ու արարքներով պետք է ամենախիստ պատասխանատվության ենթարկվել. նրանք աններելի սխալներ են թույլ տվել և բնականաբար այս իշխանության օրոք մնալու են անպատժելի։

Բայց նրանց կողքին կան ծառայողներ, ովքեր բարոյական արժեքներ կրողներ են, ակնհայտ գիտակցում են հայրենիքի կորուստի ողջ ողբերգությունը և 44-օրյա պատերազմում զոհված իրենց գործընկերների գործը կիսատ չեն թողնի։

Ես ինքս փողոցային պայքարում անզիջում եմ, հաճախ չափազանց կոպիտ հատկապես նրանց նկատմամբ, ովքեր համազգեստ և ուսադիր կրելու իրավունք չունեն, բայց կրկնում եմ, նույն ոստիկանության շարքերում օրենքին հավատարիմ մարդիկ կան։

Այնպես որ, կարծում եմ, որ այս փուլում պետք է ֆիքսել այլանդակություն և ապօրինություն թույլ տվող ու բացառապես Նիկոլ սպասարկող ոստիկաններին, որպեսզի անհրաժեշտ պահին դրանց բոլորին պատասխանատվության հարցը բերենք առաջին պլան»։

--00--ՀԱ