Գեղարքունիքում 26-ամյա վարորդը Նիվայով հանգստյան գոտու ճանապարհին գլխիվայր շրջվել է, ընկել ձորակը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News

նկար

Ապրիլի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչը՝ 26-ամյա Արթուր Ն․-ն իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհից դեպի «Լավանդա» հանգստյան գոտի տանող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Արթուր Ն․-ն, նրա ուղևորները՝ 27-ամյա Մարզպետ Ս․-ն և 24-ամյա Տիգրան Ղ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։  

--00—ԼՄ