Սևանա լճի մակարդակը ապրիլի 18-24-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

նկար

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմն ապրիլի 18-24-ը:

«Սևանա լճի մակարդակը ապրիլի 18-24-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1սմ-ով և կազմել` 1900.49մ (24.04.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 23սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով ապրիլի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 11.743մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից ապրիլի 24-ը ներառյալ՝ 53.369մլն. մ³»:

--00—ԼՄ