Ոչ թուրքի հետ ապրելուն. ջահերով երթ Ստեփանակերտում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդական թևի նախաձեռնությամբ և պետական աջակցությամբ կազմակերպված «Զարթնի՛ր, լաո՛» խորագրով ավանդական ջահերթը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 107-րդ տարելիցին, որը, բացի Ստեփանակերտից, անցկացվել է նաև Արցախի Հանրապետության շատ համայնքներում։

Հիշատակի, ոգեկոչման ու ժխտողականության դեմ երթին մասնակցեցի Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, ԱՀ երրորդ նախագահ Բակո Սահակյանի, հայ մեծ բարերար ու իմ հարգարժան ընկեր Ռուբեն Վարդանյանի և Արցախի Գործադիր ու Օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ միասին։

Համոզված եմ, որ միասնաբար հաղթահարելու ենք մեր պետականության դեմ ծառացած մարտահրավերները։

Խոնարհումս Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին․․․»