Դավթաշենի ավտովերանորոգման կետում BMW-ն ամբարձիկի վրայից ընկել է 36-ամյա աշխատակցի վրա․ նա մահացել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

12

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմանում ԱԻՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացել, որ Դավիթաշենի գյուղ կոչվող հատվածի Իոսիֆյան 28 հասցեում գործող ավտոտեխսպասարկման կենտրոնում ավտոմեքենան ամբարձիկի վրայից ընկել է աշխատակցի վրա։ Մինչ կժամանեին փրկարարները, ավտոտեխսպասարկման կետի աշխատակիցներն իրենց ուժերով մասամբ ուղղել են ավտոմեքենան, տակից դուրս բերել աշխատակցին: Բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է նրա մահը, գրում է shamshyan.com-ը:

Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն 36-ամյա մահացածին դրական են բնութագրել:  

--00—ԼՄ