Ծեծի մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

.

Ոստիկանության Կոտայքի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 21-ին բաժին է ներկայացել 41-ամյա Կարեն Կ.-ն, որը ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական կայքում։
41-ամյա Կարեն Կ.-ն ի նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ ստորագրություն:
Կարեն Կ.-ի ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

--00--ՆՍ