ՌԴ-ն ասաց՝ տղե՛րք, մենք Արցախից չենք հեռանում. Ալիևը փակուղում է. Իսկանդարյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

Եթե Ալիևը լուծել է Արցախի հարցը, ապա ինչու չի կարողանում գնալ, իր պատկերացրած երկրի մեկ այլ մաս, օրինակ՝ Ստեփանակերտ, որտեղ մարդիկ ունեն սեփական արժույթը, սեփական անձնագրերն ու խոսում են սեփական լեզվով: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով, ի վերջո, ի՞նչ գործ ունեն Ալիևի պատկերացրած «Ադրբեջանում» ռուս խաղաղապահները։

«Նրա ասածները պետք չէ ընդունել որպես վերջին ատյանի ճշմարտություն: Ավելին՝ նա այսօր, հաղթած լինելով հանդերձ, հայտնվել է փակուղում»,-նշել է քաղաքագետը:

Բանախոսն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական կյանքին՝ մեկնաբանելով Ազատության հրապարակում տեղի ունեցողն ու ընդդիմության գործողությունները:

Մանրամասները՝ տեսանյութում: