Նոյեմբերի 2-ին Արցախի օդն արդեն որոշ չափով փակ էր, պետք էր վերախմբավորվել, շրջել պատերազմի ընթացքը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

Նոյեմբերի 2-ին Արցախի օդն արդեն որոշ չափով պաշտպանված էր, բերվել էին հակաօդային պաշտպանության միջոցներ, անհրաժեշտ էր վերադիրքավորվել, վերախմբավորվել և բեկել պատերազմի ընթացքը։ Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ 

«Անհրաժեշտ էր անպայման պահել Լաչինն ու Քելբաջարը, վերախմբավորվել ու շրջել պատերազմի ընթացքը։ Ալիևն ինքն էր հայտարարում, որ եթե պատերազմը ձգձգվեր, ադրբեջանական բանակը չուներ բավարար սպառազինություն հաջողության հասնելու համար», - նշեց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։