Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը գործուղվել է Գերմանիա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News

default (1).jpg

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ ՏԿԵ նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը 5 օրով գործուղվում է Գերմանիա:

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանին 2022 թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 3-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Լայպցիգ)` Ջրանցքների համաշխարհային համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Վահագն Գևորգյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Լայպցիգ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու

են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո

եռօրյա ժամկետում Վահագն Գևորգյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

--00--ՀԶ