Փրկարարները բացել են երթևեկությունը Պարզ լճի ճանապարհին. ընկած ծառը դուրս է բերվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

տռռեգտեռգ

Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 20-ին, ժամը 14։45-ին ահազանգ է ստացել, որ Պարզ լճի ճանապարհին ծառ է ընկել, ինչի հետևանքով երթևեկությունը երկկողմանի փակվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները ծառը մասնատել և դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից. երթևեկությունը դարձել է երկկողմանի բաց։

--00--ԱՀ