Բայդենն Ուկրաինա ևս 800 մլն դոլարի սպառազինություն կուղարկի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

․

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է հայտարարել Ուկրաինային հավելյալ 800 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն հատկացնելու մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Bloomberg լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Bloomberg –ի տվյալներով՝ ռազմական օգնություն տրամադրելու մասին նոր փաթեթի բովանդակությունը նման է լինելու նախորդին։

Բայդենն ապրիլի 13-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը Կիևին 800 մլն ԱՄՆ դոլարի ռազմական աջակցություն կտրամադրի, այդ թվում և՝ 11 ուղղաթիռ, 200 զրահամեքենա, 18 հաուբից, 40 հազար հրետանային արկ, 500 հրթիռ Javelin հակատանկային համակարգերի համար և այլն:

--00--ԱՀ