Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

․

Ապրիլի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում տեղի է ունեցել Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի և ՌԴ Արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյի հանդիպումը:

Ինչպես տեղեկացրին արդարադատության նախարարությունից, հանդիպման ընթացքում երկու երկրների արդարադատության նախարարների միջև ստորագրվել է 2022-2023թվականների համագործակցության հուշագիր:

ՀՀ և ՌԴ արդարադատության նախարարների միջև տեղի է ունեցել արդարադատության համակարգի թվայնացման վերաբերյալ փորձի փոխանակում: Քննարկվել է երկու երկրների միջև միասնական էլեկտրոնային հարթակ ստեղծելու գաղափարը, այդ թվում՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության ուղղությամբ իրականացվող ծրագրերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև վեճերի այլընտրանքային լուծման, անվճար իրավաբանական օգնության տրամադրման, փորձաքննությունների իրականացման ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր:

Կողմերը պայմանավորվել են շարունակել հետագա համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն առաջացնող հարցերի շուրջ:

Հանդիպման ավարտին Կոնստանտին Չույչենկոն ՀՀ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին հրավիրել է Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումին, որը տեղի կունենա սույն թվականի հունիսի 29-ից հուլիսի 1-ը՝ Սանկտ Պետերբուրգում:

--00--ԱՀ