Թուրքիան մեր դեմ «հակաահաբեկչական» գործողություններ կանի, եթե սահմանը բացենք. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

Թուրքիան մեր դեմ «հակաահաբեկչական» գործողություններ կանի, եթե սահմանը բացենք:  Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։

Փորձագետի համոզմամբ՝ եթե Հայաստանն այնքան է թուլացել, որ չի կարող լինել Արցախի երաշխավորը, ապա իրավունք չունի խոսել Արցախի անունից, այսինքն հարցի լուծումը պետք է գտնվի հենց Արցախում՝ ելնելով նրանից, որ դրված է երկրամասի բնիկների էթնիկ զտման սպառնալիքը։ 

Հովհաննիսյանի կարծիքով՝ մենք պետք է բացառենք ապառազմականացման և համակեցության հնարավորությունը, ընդհակառակը պետք է շարժվենք ռազմականացման, ռազմական պոտենցիալը մեծացնելու ճանապարհով, ինչը կդառնա հավասարակշռող, զսպող միակ ուժը։

Մանրամասները՝ տեսանյութում։