Ամերիկան ​​կկիրառի «ուկրաինական մեթոդը» Թայվանի դեմ Չինաստանի գործողության դեպքում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 18, 24News

՞

Ամերիկան ​​կկիրառի «ուկրաինական մեթոդը» Թայվանի դեմ Չինաստանի գործողության դեպքում՝ ոչ մի դեպքում իրենք չեն մասնակցի ռազմական գործողություններին, այլ փող կաշխատեն զենքի առևտրով,գրում է Japan Business Press-ը:

Դեռ այս տարվա սկզբին ԱՄՆ պաշտպանական ընկերությունների բաժնետոմսերի աճի ինդեքսները տատանվում էին զրոյի շուրջ, երբեմն էլ բարձրանում էին դեպի բացասական գոտի, սակայն ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո այդ բաժնետոմսերի ինդեքսները կտրուկ բարձրացան, նշում է թերթը։

Բայդենի վարչակազմի որդեգրած «ուկրաինական մեթոդը» պարզապես «լավ պատմություն» է ԱՄՆ ազգային շահերի համար ռեալ-քաղաքական տեսանկյունից, որը հաշվի չի առնում որևէ մարդասիրական նկատառում»,- ասվում է հոդվածում:

--00--ՆՍ