Ո՞վ է սնուցում այսպիսի գաղափարներ Փաշինյանին. նա պետք է մինչև վերջ անկեղծ լինի ու ասի. Նորիկյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

Ո՞վ է սնուցում այսպիսի գաղափարներ Փաշինյանին. նա պետք է մինչև վերջ անկեղծ լինի ու ասի: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

Նորիկյանը, մեկնաբանելով վարչապետ Փաշինյանի սեփական սխալները ընդունելու փաստը, դրեց այն հարցադրումը, թե արդյոք 2֊3 տարի հետո Փաշինյանը նորից իրեն մեղավոր չի զգալո՞ւ այսօրվա պահվածքի համար, ինչպես հիմա՝ 2018֊19֊ի համար։

Բացի այդ, նա նաև հարցրեց, թե ո՞րն է երաշխիքը, որ հիմա Փաշինյանն անկեղծ է, եթե 2018֊ի ճակատագրական սխալը անկեղծ չլինելն էր։

Նորիկյանի համոզմամբ՝ Փաշինյանն այն ժամանակ մերժեց միջազգային հանրությանը և ստացավ աղետալի պատերազմ, իսկ հիմա հետին թվով փորձում է իրավիճակը փրկել։

Մանրամասները՝ տեսանյութում։