Ուկրաինայի փոխվարչապետը հայտնել է ինը հումանիտար միջանցքի շուրջ համաձայնության մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

Աշխարհ

Ուկրաինայի իշխանությունները մտադիր են ապրիլի 16-ին հումանիտար միջանցքներով խաղաղ բնակիչների տարհանում իրականացնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը:

«Համաձայնեցվել են ինը հումանիտար միջանցքներ»,- հայտնել է նա:

Մասնավորապես, հումանիտար միջանցքներ կբացվեն Մարիուպոլից, Բերդյանսկից, Տոկմակից, Էներգոդարից դեպի Զապորոժյե, ինչպես նաև Սևերոդոնեցկից, Լիսիչանսկից, Պոպասնայայից, Գոռնոյեից ու Ռուբեժնոյեից դեպի Բախմուտ: