Չայնիի ոլորաններում բախվել են ՃՈ Toyota-ն, Lexus-ն ու 06-ը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News

 

gsf

Այսօր՝ ժամը 18:50-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում բախվել են Lexus-ը, Toyota  Corolla-ն և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։ 

Վթարի հետևանքով 1 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Toyota  Corolla-ն հաշվառված է ՀՀ ճանապարհային ոստիկանության հաշվեկշռում և ավտոտեսուչը ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար կանգնեցրել է Lexus-ի վարորդին: Lexus-ն ու Toyota-ն  երթևեկելի գոտուց դուրս կանգնել են և այդ պահին 06-ը, դեպի Երևան ընթանալիս, բախվել է Toyota–ին, Toyota էլ ինքնաբերաբար առաջ է ընթացել և բախվել Lexus-ին:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:

--00--ՍԳ