Թուրքիայի պաշտպանության նախարարն անդրադարձել է ԱՄՆ-ից F-16 կործանիչների գնման գործընթացին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

 

gsf

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն անդրադարձել է ԱՄՆ-ից F-16 կործանիչների գնման գործընթացին։ Նա նշել է, որ իրենք F-16V Block 70 կործանիչների կարիք ունեն և հավելել, որ միաժամանակ պետք է արդիականացնեն իրենց ունեցած F-16-երը։ Այս մասին հայտնում է Ermenhaber-ը։

«Դրա հետ կապված մենք «Օտարերկրյա ռազմական վաճառք» ծրագրի շրջանակում (Foreign Military Sales (FMS)) սկսել ենք գործընթացը։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունում գործընթացը շարունակվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հետ միասին»,- նշել է Աքարը։

--00--ՍԳ