Բայրամովը Միրզոյանի հետ հեռախոսազրույցը մեկնաբանել է որպես կառուցողական և պրոֆեսիոնալ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

քաղաքական

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցը մեկնաբանել է որպես կառուցողական և պրոֆեսիոնալ։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ջեյհուն Բայրամովը։ 

«Հարաբերությունների կարգավորման գործընթացն, իհարկե, ժամանակ և հետագա քայլեր է պահանջում»-նշել է Բայրամովը։

--00--ԿԿ