Երուսաղեմի հայոց պատրիարքությունն անհամաձայնություն է հայտնել Իսրայելի ոստիկանության որոշման մասով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

երուսաղեմ

Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը հրապարակել է պատրիարքության հայտարարությունը, որը վերաբերում է «Լույսի» արարողության անցկացման սահմանափակումներին՝ անհամաձայնություն հայտնելով իսրայելական ոստիկանության որոշման կապակցությամբ։

«Երուսաղեմի Հայոց Պատրիարքության հայտարարությունը «Լույսի» արարողության վերաբերյալ Սուրբ Հարության տոնից առաջ Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը ստիպված է սույն հայտարարությունը հրապարակել` իր հավատացյալներին տեղեկացնելու այն սահմանափակումների մասին, որոնք Իսրայելի ոստիկանությունը փորձում է պարտադրել այս տարի»,-ասված է հայտարարության մեջ:

Ամբողջական տեքստը՝ ֆեյսբուքյան գրառման մեջ: