Հարավային Օսեթիայում նախագահական ընտրության երկրորդ փուլ կլինի 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

նկար

Հարավային Օսեթիայի նախագահ Անատոլի Բիբիլովը հայտարարել է, որ իր հետ միասին նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է մտել «Նիխաս» կուսակցության ղեկավար Ալան Գագլոևը։ Այս մասին հայտնում է «ԲելՏա» գործակալությունը։ 

Ըստ Հարավային Օսեթիայի ԿԸՀ տվյալների՝ Գագլոևը հավաքել է 43,51 %, իսկ գործող նախագահ Բիբիլովը՝ 42,02 %։

--00—ԼՄ